Սուդանի հայկական եկեղեցին հայտնվել է բախումների կիզակետում

Սուդանի հայկական եկեղեցին հայտնվել է բախումների կիզակետում

PanARMENIAN.Net - Սուդանի միակ հայկական եկեղեցին հայտնվել է բախումների կիզակետում։ Այդ մասին հայտնում է «Արևելքը» Տելեգրամի իր էջում։

«Խարթումում գտնվող միակ հայկական եկեղեցին հայտնվել է արդեն երրորդ օրը շարունակվող բախումների էպիկենտրոնում»,-ասվում է գրառման մեջ։

Տեղաբնակ հայերը հայտնել են, որ չնայած եկեղեցու շուրջ ընթացող բախումներին՝ մինչ այս պահը եկեղեցին վնասներ չի կրել, գրում է Արմենպրեսը։

Խարթումում 15 հայ է ապրում։

Ապրիլի 15-ին Սուդանում բախումներ են սկսվել բանակի և Արագ արձագանքման ուժերի միջև։ Զինված ուժերի հրամանատար գեներալ Աբդել Ֆաթահ Բուրհանն ու արագ արձագանքման խմբերի ղեկավար գեներալ Մոհամմեդ Համդան Դագալոն նախկին դաշնակիցներ են, որոնք միասին կազմակերպել էին 2021-ի ռազմական հեղաշրջումը: Բախումների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը հասել է 97-ի, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են:

Սուդանի հայկական գաղթօջախը հիմնվել է 19-րդ դարի երկրորդ կեսում։ Առաջին հայ գաղթականները Սուդան են եկել Արաբկիրից և Ակնից ու բնակություն են հաստատել Խարթումում։ Սուդանի հայկական գաղթավայրը բավականաչափ նոր գաղթականներ է ընդունել 1895-1896 թվականներին Համիդյան ջարդերի, հետագայում՝ Ադանայի կոտորածների ժամանակ։ Զանգվածային հայ գաղթականություն է եկել Սուդան հատկապես Մեծ եղեռնի օրերին և Զմյուռնիայի և Կիլիկիայի դատարկումից հետո։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---