Արցախցի գործիչ. Ցանկանում եմ հանդիպել Ռուբեն Վարդանյանի և Սամվել Բաբայանի հետ

Արցախցի գործիչ. Ցանկանում եմ հանդիպել Ռուբեն Վարդանյանի և Սամվել Բաբայանի հետ

PanARMENIAN.Net - Արցախցի գործիչ, «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Արցախում ստեղծված վիճակին, գրել է, որ ցանկանում է հանդիպել ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հետ։

«Արցախը գտնվում է խորը ճգնաժամի մեջ։ Մայր Հայաստանում տեղի ունեցող քաղաքական թոհուբոհը և արվող հայտարարություններն էլ ավելի են խորացնում Արցախի հասարակության հոգեբանական վիճակը։

Մեզ մնում է ներարցախյան տարբեր շրջանակների հետ հանդիպումներ նախաձեռնել, քննարկել այս վիճակից դուրս գալու իրենց տեսլականները, գտնել ոսկե միջինը, փորձել դուրս գալ ստեղծված վիճակից։

Այդ համատեքստում ցանկանում եմ հանդիպել Ռուբեն Վարդանյանի և Սամվել Բաբայանի հետ»,-գրել է նա։

Պետրոսյանը հավելել է, որ եթե հանդիպումները կայանան, արդյունքների մասին կտեղեկացնի։

Դեկտեմբերին Տիգրան Պետրոսյանի նախաձեռնությամբ Արցախի բնակիչները բողոքի ակցիա էին իրականացրել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի անցակետի մոտ՝ նրանցից պահանջելու հեռացնել ադրբեջանցիներին Լաչինի միջանցքից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---