Միյատովիչը` Լաչին չայցելելու մասին. ԵԽԽՎ անդամ պետությունների պատճառով է` չեն գործակցում հանձնակատարի հետ![]() 25 ապրիլի 2023 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը նշել է, որ փորձել է այցելել Լեռնային Ղարաբաղ, սակայն չի հաջողվել: Նա հավելել է, որ դա տեղի է ունենում կազմակերպության անդամ պետությունների պատճառով, որոնք չեն գործակցում հանձնակատարի հետ։ «Խնդիրն այն չէ, որ ոչ միայն ես չեմ կարող գնալ Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ, խնդիրն այն է, որ ոչ ոք չի կարող գնալ այնտեղ։ Ես մի քանի անգամ փորձել եմ: Մեկ ամիս առաջ էլ եմ փորձել, բայց փաստն այն է, որ չեմ կարող գնալ այնտեղ։ Եվ երբ Դուք ինձ հարցնում եք՝ ինչո՞ւ այնտեղ չեք, չեք այցելում այդ տարածք, ես կպատասխանեմ, որ դա ձեր պատճառով է, այն անդամ պետությունների պատճառով, որոնք չեն համագործակցում հանձնակատարի հետ, որպեսզի նրա մուտքը հնարավոր դարձնեն», - նշել է Միյատովիչը, գրում է Aysor.am-ը։ Նա նշել է, որ փորձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին նայել մարդու իրավունքների տեսանկյունից: «Ես հենց այս պահին էլ պատրաստ եմ այցելել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ, բայց չեմ կարող, քանի որ պետք է պետությունները կամ պետությունը աշխատեն, որ դա ապահովեն։ Ես կարող եմ գնալ անգամ պատերազմական գոտիներ, բայց չեմ կարող գնալ Լեռնային Ղարաբաղ։ Ուստի երբ Դուք հարցնում եք՝ ինչո՞ւ այնտեղ չեք, դա նշանակում է, որ չեմ կարող, ոչ թե չեմ ուզում։ Այդ հարցի պատասխանը պետք է տան անդամ պետությունները»,- նշել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը՝ արձագանքելով ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի հարցին, թե երբ են Եվրոպային խորհրդի պաշտոնյաները պատրաստվում այցելել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ: Ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում և անցակետ է տեղադրել։ Այնուհետև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |