Ֆրանսիայի ԱԳ նախարարը՝ Բաքվում․ Ադրբեջանն ու ՀՀ-ն պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը

Ֆրանսիայի ԱԳ նախարարը՝ Բաքվում․ Ադրբեջանն ու ՀՀ-ն պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը

PanARMENIAN.Net - Բաքվում գտնվող Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության շանս կա։

Նա նաև ասել է, որ Ադրբեջանն ու ՀՀ-ն պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, հայտնում է Interfax.az-ը։

«Հարցը լուծելու միակ միջոցը խաղաղ բանակցություններն են։ Մենք կցանկանայինք, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը հավատարիմ լինեն դրան։ Ֆրանսիան ողջունում է ՀՀ հետ հարաբերությունները կարգավորելու Ադրբեջանի նախաձեռնությունը։ Ադրբեջանն ու ՀՀ-ն պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը»,-ասել է նա։

Կոլոնան հավելել է, որ հարկավոր է կանխել կողմերի միջև բախումները՝ հավելելով, որ Փարիզը կողջունի խաղաղ բանակցությունները ցանկացած հարթակում։

Նա նաև հորդորել է Բաքվին ու Երևանին հրաժարվել ռազմատենչ հռետորաբանությունից։

«Այդ բոլոր հարցերը պետք է քննարկել ընդհանուր համատեքստում, չի կարելի առանձին դիտարկել։ Հուսով եմ, որ շուտով կլսեմ հարաբերությունների կարգավորման մասին»,-ասել է Կոլոնան։

Նա նաև հրավիրել է Բայրամովին Փարիզ։

Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---