Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ալիևի հետ հանդիպմանը կոչ է արել բացել Լաչինի միջանցքը27 ապրիլի 2023 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Այցով Բաքվում գտնվող Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ կոչ է արել նրան բացել Լաչինի միջանցքը։ Նա նշել է, որ վստահության վերականգնումը կոնկրետ քայլեր է պահանջում։ «Երկար բովանդակալից զրույց նախագահ Ալիևի հետ։ Ֆրանսիան խրախուսում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները միջազգային իրավունքին համապատասխան, կոչ է անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Վստահության վերականգնումը կոնկրետ քայլեր է պահանջում»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳ նախարարի գրառման մեջ։ Կոլոնայի ացն Ադրբեջան տարածաշրջանային է, նա կլինի նաև Հայաստանում և Վրաստանում։ Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |