Վարդանյան. Միանում եմ «Ո’Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին

Վարդանյան. Միանում եմ «Ո’Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին

PanARMENIAN.Net - Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ միանում է «Ո’Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին։

Դրանով միջազգային հանրությանը պահանջ է ներկայացվում թույլ չտալու Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականության իրականացումը և ապահովելու 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարումը:

«Կարևոր եմ համարում բոլոր հնարավոր միջոցներով ու ձևերով մեր խնդիրը բարձրացնելը, աշխարհին Ադրբեջանի իրական նպատակները բացատրելը, որոնք փաթեթավորված լինելով եվրոպական ականջահաճո տերմիններով ու բառերով, իրականում հանցավոր՝ էթնիկ զտման ու Արցախի հայաթափման նպատակ են հետապնդում:

Մեր շահերն առաջին հերթին մենք պետք է պաշտպանենք՝ աշխատելով բոլոր ուղղություններով, գործի դնելով բոլոր հնարավոր մեխանիզմները, նաև գործիքներ տալով տարբեր երկրներում Արցախի բարեկամներին՝ մեր շահերը դրսում ավելի արդյունավետ պաշտպանելու համար: Հուսով եմ, այս պահանջագիրը ևս այդպիսի մի գործիք կդառնա:

Բոլորին, ովքեր ինձ գիտեն և վստահում են, կոչ եմ անում միանալ արցախահայության այս նախաձեռնությանն ու ստորագրել պահանջագիրը»,-ասվում է գրառման մեջ։

Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---