Բաբայան. Եթե Փաշինյանի մարդն եմ՝ ինչո՞ւ եմ խոսում բանակն ուժեղացնելու մասին

Բաբայան. Եթե Փաշինյանի մարդն եմ՝ ինչո՞ւ եմ խոսում բանակն ուժեղացնելու մասին

PanARMENIAN.Net - «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանն Արցախի Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ միակ ճանապարհն Արցախի անկախ լինելն է։

Անդրադառնալով դիտարկանը, թե ոմանք իրեն ընկալում են որպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարդ՝ Բաբայանն ասել է․ «Եթե ես Նիկոլ Փաշինյանի մարդն եմ, ապա հարց եմ, տալիս, ինչո՞ւմ եմ խոսում բանակն ուժեղացնելու, իրական, պրոֆեսիոնալ բանակ ունենալու մասին, տնտեսական, սոցիալական հարցեր լուծելու, ճանապարհ կառուցելու մասին»։

Նա ասել է նաև, որ միակ քաղաքական գործիչն է, որը հայտարարել է, որ Արցախի անկախության հռչակագիրը չի կարող որևէ մեկի կողմից վիճարկվել, գրում է Panorama.am-ը։

«Մեր միակ ճանապարհն անկախ լինելն է։ Էսօր Արայիկ Հարությունյանը մեր ինտիլիգենցիայի հետ հանդիպումների ժամանակ, երբ նրան հարց են տալիս, ինչի՞ պարոն Բաբայանին չե՞ք նշանակում, պատասխանում է՝ գիտե՞ք, Նիկոլ Փաշինյանը կատեգորիկ դեմ է։ Եթե Նիկոլ Փաշինյանի մարդն եմ, ինչո՞ւ է դեմ նա»,-ասել է նա։

Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---