4-6 աստիճանով կցրտի․ Ապրիլի 30-ին Երևանում +16 է սպասվում

4-6 աստիճանով կցրտի․ Ապրիլի 30-ին Երևանում +16 է սպասվում

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում ապրիլի 30-ին, մայիսի 1-3-ը շրջանների զգալի մասում, 4-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 30-ին կնվազի 4-6 աստիճանով։

Քամին՝ հարավարևելյան՝ 5-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Երևանում ապրիլի 30-ին, մայիսի 1-3-ը, 4-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Ապրիլի 30-ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին կլինի +16 աստիճան, մայիսի 1-ին՝ +18։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---