Ադրբեջանը ռենտգեն-սքաներ է տեղադրել Լաչինի ապօրինի անցակետում

Ադրբեջանը ռենտգեն-սքաներ է տեղադրել Լաչինի ապօրինի անցակետում

PanARMENIAN.Net - Ադրբեջանը ռենտգեն-սքաներ է տեղադրել Լաչինի միջանցքի ապօրինի անցակետում, հայտնում է ադրբեջանական Minval.az-ը։

Նշվում է, որ դա Smiths Detection ֆիրմայի արտադրության սքաներ է և նախատեսված է «ձեռքի ուղեբերում պինդ և հեղուկ պայթուցիկ նյութերի ավտոմատ հայտնաբերման համար»։

Նաև լուսանկարներ են հրապարակվել։

Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---