Մայր Աթոռը՝ Բաքվին․ Հայ եկեղեցականները շարունակում են Դադիվանքում հոգևոր ծառայությունը

Մայր Աթոռը՝ Բաքվին․ Հայ եկեղեցականները  շարունակում են Դադիվանքում հոգևոր ծառայությունը

PanARMENIAN.Net - Մայր Աթոռը, արձագանքելով Ադրբեջանից հնչող այն պնդումներին, թե հայ հոգևորականները պետք է հեռանան Դադիվանքից, հայտնել է, որ հայ եկեղեցականները Դադիվանքում շարունակում են իրենց հոգևոր ծառայությունը, հայտնում է Aysor.am-ը:

Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին հայտարարել է, թե հայ հոգևորականները պետք է հեռանան Դադիվանքից, քանի որ «կապ չունեն այդ վանքի հետ»։ Նա ասել է, թե վանքը դասվում է Կովկասյան Աղվանքի հուշարձաններին և որ աղվանա-ուդիական քրիստոնյա համայնքը «վաղ թե ուշ կլուծի այդ հարցը»։

«Մեր եկեղեցականները Դադիվանքում շարունակում են իրենց հոգևոր ծառայությունը՝ շնորհիվ ռուս խաղաղապահների երախտարժան առաքելության, որով ապահովվում է վանքի անվտանգությունը։

Ինչ վերաբերում է Դադիվանքի աղվանական լինելու կեղծ պնդումներին, ապա պատմական անհերքելի փաստ է, որ վանքն ի սկզբանե եղել է հայկական և որևէ առնչություն չի ունեցել Աղվանից եկեղեցու հետ, առավել ևս՝ այսօրվա նորահայտ աղվանա-ուդիական կրոնական համայնքի հետ», -նշել են Մայր Աթոռից:

Ավելի վաղ՝ Aysor.am-ի հետ զրույցում Վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը նշել է, որ իրենք չեն պատրաստվում լքել Դադիվանքը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---