Ռուս խաղաղապահների հրամանատարը Բաքվում է․ Հանդիպել է Հասանովին![]() 4 մայիսի 2023 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի նորանշանակ հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ, հայտնում է Interfax.az-ը։ Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության, հանդիպմանը քննարկվել է օպերատիվ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, որտեղ «ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները»։ Ապրիլի 28-ին Լենցովին ընդունել էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Կողմերը քննարկել էին Լեռնային Ղարաբաղում օպերատիվ իրավիճակը և առկա խնդիրները խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում, Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր։ Հայաստանի պաշտպանության նախարարն ընդգծել էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերի խստիվ իրականացման անհրաժեշտությունը և նշել Լաչինի միջանցքի արագ ապաշրջափակմանն ուղղված ջանքերի կարևորությունը։ Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ ![]() ![]() Աճյունները տեղափոխվել են Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրո
Նա նաև Ալիևին կոչ է արել համընդանուր համաներում կիրառել Պուտինը տեղեկացրել է նրան ԼՂ «հայ բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանության մասին» Միլլերն ասել է, որ այդ հարցի շուրջ ակտիվ քննարկումներ են ընթանում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |