«Կազբեգի» անցակետում Վրաստանի սահմանը հատող թեթև մարդատարների ելքը 1 ամսով կփակվի

«Կազբեգի» անցակետում Վրաստանի սահմանը հատող թեթև մարդատարների ելքը 1 ամսով կփակվի

PanARMENIAN.Net - Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տեղեկատվության համաձայն, մայիսի 5-ից մեկ ամսով «Կազբեգի» մաքսային անցակետում պետական սահմանը հատող թեթև մարդատար ավտոմեքենաների համար նախատեսված առկա ելքերը ժամանակավորապես կփակվեն։

Դա պայմանավորված է թեթև մարդատար ավտոմեքենաների համար նոր ուղիներ ավելացնելու նպատակով ընթացող շինարարական և վերականգնողական աշխատանքներով, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։

Բացի այդ, թեթև մարդատար ավտոմեքենաների տեղաշարժը ժամանակավորապես կիրականացվի բեռնատարների համար նախատեսված պահեստային ելքերով։

Ուղևորների համար սահմանահատումը կիրականացվի շուրջօրյա՝ անփոփոխ և սահուն ռեժիմով։ Վերականգնողական աշխատանքներն ավարտվելուն պես «Կազբեգի» մաքսակետը սովորականի պես կաշխատի ամբողջ հզորությամբ։

«Հավանական է, որ ուղիների ժամանակավոր կրճատման արդյունքում վրացական կողմում լինեն հերթեր և կուտակումներ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---