Թուրքիան փակել է օդային տարածքը Փաշինյանի ինքնաթիռի համար 6 մայիսի 2023 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան փակել է օդային տարածքը դեպի երրորդ երկրներ ՀՀ VIP անձանց, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռի թռիչքների համար։ Այդ մասին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է 24TV-ին տված հարցազրույցում։ Նա նշել է, թե ամեն օր թռիչքներ էին իրականացվում Թուրքիայի օդային տարածքով, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Հիմա մենք փակել ենք։ Փակել ենք նաև VIP անձանց համար՝ թող մեզանից չնեղանան։ Փակել ենք նաև Փաշինյանի ինքնաթիռի համար։ Միայն ՀՀ ԱԺ խոսնակն էր ժամանել Անկարա ՍԾՏՀ նիստին։ Մենք էինք ընդունում գագաթնաժողովը, ուստի հնարավոր չէր փակել օդային տարածքը կազմակերպության անդամի համար»,-ասել է Չավուշօղլուն։ Մայիսի 3-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանի համար փակել է իր օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար` այդ որոշումը բացատրելով Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացմամբ։ Ապրիլի 29-ին Թուրքիան առանց նախապես տեղեկացնելու փակել էր իր օդային տարածքը հայկական FlyOne Armenia ավիաընկերության համար, Փարիզ–Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Քիշնևում և միայն ապրիլի 30-ի գիշերը վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի |