Օդի ջերմաստիճանը մայիսի 13-ից աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով

Օդի ջերմաստիճանը մայիսի 13-ից աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում մայիսի 12-ին` գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում, 13-15-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 14-16-ն առանձին հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 8-10, մայիսի 15-16-ի գիշերը` ևս 4-5 աստիճանով։

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Երևանում մայիսի 12-ի երեկոյան ժամերից, 13-15-ը սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մայիսի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 14-ի և 15-ի ցերեկը մայրաքաղաքում սպասվում է +18 աստիճան։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---