Պեսկով․ ՌԴ և ՀՀ հարաբերությունները փայլուն ապագա ունեն, թեև կան զգայուն պահեր

Պեսկով․ ՌԴ և ՀՀ հարաբերությունները փայլուն ապագա ունեն, թեև կան զգայուն պահեր

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ և ՀՀ գործընկերային հարաբերությունները փայլուն ապագա ունեն, թեև կան զգայուն հարցեր։

Նա այդ հարաբերություններն անվանել է առանձնահատուկ և գործընկերային, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Դրանք նախկինի պես գործընկերային հարաբերություններ են, առաջադեմ գործընկերության, առանձնահատուկ հարաբերություններ, որոնք խորը պատմական արմատներ ունեն։ Մենք վստահ ենք, որ դրանք ունեն նաև փայլուն ապագա։ Անշուշտ, կան որոշ զգոյւն պահեր»,ասել է Պեսկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում։

Ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր, որ նոր սրացման ֆոնին Վլադիմիր Պուտինի շփումներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված չեն։ Նա հավելել էր, որ Պուտինը մայիսի 9-ին առանձնազրույց է ունեցել Փաշինյանի հետ, որը Մոսկվա էր այցելել։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---