Ստեփանակերտի հանրահավաքում պահանջել են Բաբայանին պետնախարար նշանակել՝ 2 ժամ են տվել իշխանություններին

Ստեփանակերտի հանրահավաքում պահանջել են Բաբայանին պետնախարար նշանակել՝ 2 ժամ են տվել իշխանություններին

PanARMENIAN.Net - Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ԱՀ «Միասնական հայրենիք» կուսակցության հրավիրած հանրահավաքում պահանջել են Արցախի նախագահից Սամվել Բաբայանին նշանակել պետնախարար։

Բեմ է հրավիրվել Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, որը հայտնել է որ ուղերձը կփոխանցի նախագահին և երկրում սկսելու են քաղաքական կոնսուլտացիաները և դիտարկելու են բոլոր առաջարկները, հայտնում է Panorama.am-ը։

Սամվել Բաբայանը հայտարարել է, որ իրենց պատասխանը պետք է երկու ժամից, որպեսզի որոշեն իրենց հետագա անելիքը:

Հանրահավաքի մեկնարկին ունեցած ելույթում Բաբայանն ասել է, որ իրենք կարող են դառնալ փախստական, եթե շարունակեն այսպես՝ հանրությունը կողքի դիտողի դերում մնա, հայտնում է «Առավոտը»։

Նրա խոսքով՝ մի խումբ մարդիկ լավ չեն գիտակցում են, մտածում են, որ հավաքներ ենք անում և դա իշխանության համար մրցակցություն է։

«Անկեղծ լինեմ՝ որևէ մրցակցություն չկա։ Ունենք լուրջ խնդիր, որ մենք կարող ենք դառնալ փախստական՝ եթե շարունակենք այսպես՝ հանրությունը կողքի դիտողի դերում մնա, որովհետև կարող է պաշտոն կորցնի, գործից կազատեն՝ հաշվի չառնելով գլխավոր խնդիրը։ Երեկ Բրյուսելում հայտարարում են, որ Ադրբեջանը 86,600 քմ տարածք ունի, որի մեջ է նաև Ղարաբաղը, Հայաստանը ճանաչում է այդ Ադրբեջանը։ Դա իր իրավունքն է։ Դրա մասին ես երկու տարի է՝ խոսում եմ, ներկայացնում եմ՝ ինչ խնդիրներ կան ու ոնց պիտի լուծենք։

Բոլորն այստեղ նստած ասում եք՝ դե գիտեք, էն մեկն եկել է՝ Նիկոլի մարդն է, էն մյուսն եկել է, չգիտեմ՝ ում փրկի, ինչ անի, ինչ է կատարվում։ Իշխանությունն ընդհանրապես որևէ արձագանք չունի այդ խնդիրներին, այսօր էլ ոչինչ չի ասում, թե ինչ է կատարվում, փորձում ենք բոլորս փրկիչ ձևանալ։ Կամ էլ ձևակերպել են՝ պայքարել մինչև վերջ։ Ինչի՞ համար, ի՞նչ նպատակ ենք հետապնդում, այդ պայքարը դեպի ո՞ւր է տանում մեզ, ոչ ոք չի ասում։ Ժողովո՛ւրդ, մեզ որևիցե պայքար պետք չէ, մենք պետք է ապրենք, արարենք , ստեղծենք, և լինենք պաշտպանված , սա է մեր ապագան և մենք պետք է գնանք այս ճանապարհով»,-ասել է նա։

Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---