Fix Price-ն առաջին վաճառակետն է բացել Երևանում

Fix Price-ն առաջին վաճառակետն է բացել Երևանում

PanARMENIAN.Net - Ֆիքսված գներով Fix Price խանութների օպերատորը մուտք է գործել հայաստանյան շուկա և առաջին վաճառակետն է բացել Երևանում։ Ընկերությունը մտադիր է զարգացնել ցանցը Հայաստանում և շուտով երկրորդ խանութը կբացի։

Հայաստանում բացվող խանութները դարձել են Fix Price ֆրանչայզինգային ցանցի մասը, գրում է Interfax.ru-ն։

Հայաստանը 9-րդ երկիրն է, որտեղ գործում է ցանցը։

Ընդհանուր առմամբ մայիսի 15-ի տվյալներով ցանցը գործում է ՌԴ-ում, Բելառուսում, Ղազախստանում, Լատվիայում, Վրաստանում, Ղրղզստանում, Ուզբեկստանում, Մոնղոլիայում։

Fix Price-ը ՌԴ-ում ֆիքսված գներով խանութների խոշորագույն օպերատորն է։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---