Թուրքիայում իմամը հայերին վիժվածք է անվանել

Թուրքիայում իմամը հայերին վիժվածք է անվանել

PanARMENIAN.Net - Ստամբուլի Սուլթանգազիի Ջեբեջի մզկիթում իմամ (մահմեդական հոգևորական) Մուրադ Գյունդողդուն ուրբաթօրյա աղոթքի ժամանակ հավատացյալներին նախագահական ընտրությունների օրը զինված լինելու կոչ է արել և միաժամանակ օգտագործել է «հայ վիժվածք» արտահայտությունը։

Հեռախոսով կատարված տեսագրություններից պարզ է դառնում, որ Գյունդողդուն ասել է․ «Եղբա՛յր, պատրաստե՛ք ձեր զենքերը։ Մայիսի 28-ի պատրաստ պահեք ձեր զենքերը, իմ երկու զենքերն էլ մինչև վերջ լիցքավորված են։ Նա, ով իր վրա վստահ է, թող հրապարակ դուրս գա (մարտահրավեր նետելու իմաստով)։ Ի՞նչ ենք մենք քաշում ձեր ձեռքը։ 80 տարի է այս երկիրը ձեր ձեռքն ի՞նչ է քաշում, հայ վիժվածքների ձեռքն ի՞նչ է քաշում։ Այդքան նահատակներ ունենք», գրում է Ermenihaber-ը։

Մեկ ուրիշ տեսնագրությունից պարզ է դառնում, որ հավատացյալներից Հալիթ Դեմիր անունով մեկը բացասական է արձագանքել զենքերը պատրաստելու իմամի կոչին և մզկիթում հրմշտոց է սկսվել։

Հայտնի է, որ Գյունդողդուն պաշտպանում է իշխանությանը և հաճախ է իշխող քաղաքական ուժի քարոզչությունն անում, ինչից հավատացյալները հաճախ բողոքում են։

Թուրքիայի Կրոնական գործերի վարչությունը հայտարարել է, որ հետաքննություն է սկսել զենքերը պատրաստելու վերաբերյալ իմամի կոչի հարցով։ Կիրառված ատելության խոսքի թեմայով դեռևս որևէ պաշտոնական մեկնաբանություն չի եղել:

Մայիսի 28-ին Թուրքիայում տեղի կունենա նախագահական ընտրությունների 2-րդ փուլը։ Առաջին փուլի արդյունքներով 49․52% ձայն ստացել էր գործող նախագահ Էրդողանը, իսկ 44․88%՝ Քեմալ Քըլըչդարօղլուն։ Երրորդ տեղը զբաղեցրած Սինան Օղանը, որոշ լուրերի համաձայն, սատարելու է գործող իշխանություններին։ Aksoy վիճակագրական կազմակերպության կողմից անցկացված սոցհարցումները ցույց են տվել, որ Սինան Օղանի օգտին քվեարկած քաղաքացիների 40%-ը նշել է, որ երկրորդ փուլում կքվեարկի Քըլըչդարօղլուի օգտին, իսկ 22․1%-ը՝ Էրդողանի:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---