Արայիկ Հարությունյանը հանդես կգա ուղերձով

Արայիկ Հարությունյանը հանդես կգա ուղերձով

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 23-ին հանդես կգա ներքին ու արտաքին հարցերի շուրջ ուղերձով: Այդ տեղեկությունը հաստատել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյան, հայտնում է Արցախպրեսը։

Ավելի վաղ Արցախի Ազգային ժողովը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ասուլիսում հնչեցրած դրույթներին, հայտարարել է, որ ԱՀ-ն երբեք չի հրաժարվելու իր պայքարի անշեղ ուղուց։ Հայտարարության մեջ ասվում է, որ Արցախի համար անընդունելի և առ ոչինչ են Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստն անտեսող Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն և դրա հիման վրա կազմված որևէ փաստաթուղթ։

Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ այդ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են անկլավները ևս։

Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---