Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակ․ Շարունակում ենք աջակցել Արցախին, որն ինքնորոշվել է 1991թ․

Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակ․ Շարունակում ենք աջակցել Արցախին, որն ինքնորոշվել է 1991թ․

PanARMENIAN.Net - Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակըխորը մտահոգություն է հայտնել մայիսի 22-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված այն հայտարարության կապակցությամբ, ըստ որի Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86,600 քառակուսի կիլոմետր տարածքով, որում ներառված է նաև Արցախը։

Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի տարածած հայտարարությունում նշված է, որ Արցախն ինքնորոշվել է 1991 թ․, համաձայն միջազգային իրավունքի դրույթների։ Նշվում է նաև, որ Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակը շարունակում է աջակցել «այս ազատ և անկախ Հանրապետությանը», հայտնում է Aysor.am-ը։

«Որպես տեղի ունեցող գործընթացների ուշադիր դիտորդ՝ Շրջանակը գտնում է, որ այն պայմանները, որոնց արդյունքում արվել է շահագրգիռ կողմ հանդիսացող Արցախի ժողովրդի կամքն անտեսող այս հայտարարությունը, չեն կարող հանգեցնել որևէ ազատ որոշման, որը համաձայնեցված կլինի արդար և ընդունելի բանակցությունների շրջանակում։ Հետևաբար, այս հայտարարությունը առ ոչինչ է:

Շրջանակը միջազգային հանրությանը և, մասնավորապես, Ֆրանսիային կոչ է անում իրենց դերակատարումն ունենալ և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին համապատասխան ստեղծել պայմաններ հակամարտության երեք կողմերի՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև արդար և իրավահավասար բանակցությունների համար, այլ ոչ թե սատարել ապօրինի գործընթացին և բավարարվել դրանով։

Այս ակնկալիքով Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը հիշեցնում է, որ Արցախի Հանրապետությունն ինքնորոշվել է 1991 թվականին՝ համաձայն միջազգային իրավունքի դրույթների։ Հետևաբար, Շրջանակը շարունակում է աջակցել այս ազատ և անկախ Հանրապետությանը և կոչ է անում բոլոր ֆրանսիացի բոլոր ընտրված պաշտոնյաներին անել նույնը` ելնելով արդարության և ժողովրդավարության մեր արժեքներից»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։

Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---