Փոթիում առգրավել են ՀՀ-ով ներկրված 80 կգ հերոին․ Իրանի քաղաքացի է ձերբակալվել25 մայիսի 2023 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Փոթիի նավահանգստում վրացի իրավապահները բեռնատար են կանգնեցրել, որում հայտնաբերվել է 80 կիլոգրամ «հերոին» տեսակի թմրամիջոց։ Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հաղորդագրության, այդ բեռնատարն Իրանից Հայաստանի տարածքով մտել է Վրաստան և հասել Փոթիի նավահանգիստ։ «Քննությամբ պարզվել է, որ Իրանի քաղաքացի մեղադրյալը նպատակ է ունեցել Իրանից Հայաստանի և Վրաստանի տարածքով Եվրոպա տեղափոխել առանձնապես խոշոր չափի թմրամիջոց: Նա փորձել է վերը նշվածն իրականացնել Վրաստանի ծովային նավահանգիստներից մեկով, ինչի ժամանակ էլ ձերբակալվել է»,- հայտնել են ՆԳՆ-ից, գրում է Aliq.ge-ն։ «Փոթիի նավահանգստում հայտնաբերվել է մեղադրյալի վարած բեռնատարը: Տրանսպորտային միջոցի խուզարկությամբ՝ կցասայլի հետևի երկու դռներից, հատուկ պատրաստված թաքստոցից որպես ապացույց վերցվել է 315 տուփ 80 կիլոգրամ քաշով «հերոին» տեսակի թմրամիջոց», — նշված է ՆԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում: Ըստ ՆԳՆ-ի՝ 1961 թվականին ծնված Իրանի քաղաքացուն սպառնում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում, գործը քննվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 260 և 262 հոդվածներով։ Ուշագրավ Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
Ըստ նրա, իրականում, դա կարող է փոխել իրավիճակը Վաշինգտոնում է գտնվում նաև Հայաստանի ԱԳ նախարարը Ամենաընթերցվողը բաժնում | Կոբախիձե. Վրաստանը պատրաստ է դերակատարում ունենալ տարածաշրջանում կայունության ապահովման հարցում «Ուրախ եմ, որ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը գործնական արդյունքների է բերել»,–ասել է նա Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքն արդեն ՀՀ պատմության թանգարանում են Ցուցանմուշը Հայաստան է տեղափոխվել ժամանակավոր ցուցադրության՝ 6 ամսով Փաշինյան․ ՀՀ-Վրաստան սահմանազատման գործընթացում կա ընդհանուր ըմբռնում Նա ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման զարգացումները Ֆրանսիայի ԱԳ նախարարն այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր «Մենք հիշում ենք այս հայ և ֆրանսիացի հերոսներին»,–գրել է Սեժուրնեն |