Փաշինյանը` ԵԱՏՄ–ում գազի ընդհանուր շուկայի մասին. ՀՀ–ն պատրաստ է կառուցողական երկխոսության

Փաշինյանը` ԵԱՏՄ–ում գազի ընդհանուր շուկայի մասին. ՀՀ–ն պատրաստ է կառուցողական երկխոսության

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում, անդրադառնալով ԵԱՏՄ–ում գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը, ասել է, որ ՀՀ–ն պատրաստ է կառուցողական երկխոսության։

Նա նշել է, որ ազգային տնտեսությունների ներուժի ամրապնդման համար կարևոր նշանակություն ունի էներգետիկ անվտանգության ապահովման նկատմամբ գրագետ մոտեցումը, հայտնում է Sputnik Արմենիան։

«Ինչպես բազմիցս նշվել է, ԵԱՏՄ գազի միասնական շուկայի գործարկումը երկարաժամկետ հեռանկարում կնպաստի առևտրի փոխշահավետ պայմաններին, էներգիկ անվտանգության բարձրացմանը և ԵԱՏՄ անդամ երկրների մրցունակությանը միջազգային շուկայում։ Այս համատեքստում հայկական կողմը պատրաստ է կառուցողական երկխոսության չկարգավորած հարցերի շուրջ հնարավորինս արագ փոխըմբռնման հասնել»,– նշել է Փաշինյանը։

Մոսկվայում ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մայիսի 25-ին Մոսկվայում կայանալիք ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը կնախորդեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---