Ալիևն 1-ին անգամ մասնակցել է ԵԱՏՄ նիստին․ Ասում է՝ լուրջ նախադրյալներ կան ՀՀ հետ կարգավորման համար![]() 25 մայիսի 2023 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում ընթացող ԵԱՏՄ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին առաջին անգամ մասնակցել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած պատվիրակությունը։ Ադրբեջանը նիստին մասնակցում է հյուրի կարգավիճակով։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է ադրբեջանական պատվիրակության մասնակցությունը, հայտնում է Haqqin.az-ը։ Նիստում Ալիևը հայտարարել է, որ լուրջ նախադրյալներ կան Ադրբեջանի և ՀՀ միջև հարաբերությունների կարգավորման համար՝ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա։ Մայիսի 25-ին Մոսկվայում կայանալիք ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը կնախորդի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։ Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |