ՌԴ կրթության նախարարությունը մշակում է ՀՀ-ում համատեղ դպրոցների բացման հարցը 6 հունիսի 2023 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի կրթության նախարարությունը մշակում է Հայաստանում, Սիրիայում, ինչպես նաև աֆրիկյան երկրներում համատեղ դպրոցների բացման հարցը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ կրթության փոխնախարար Տատյանա Վասիլևան։ «Շարունակում են կառուցվել ռուս-օտարերկրյա համատեղ դպրոցներ, օրինակ` ռուս-ղրղզական։ Մշակվում է Հայաստանում, Սիրիայում, ինչպես նաև աֆրիկյան երկրներում համատեղ դպրոցների բացման հարցը»,-ասել է նա «Ռուսաց լեզվի պաշտպանության, աջակցության և առաջխաղացման ոլորտում պետական քաղաքականության կատարելագործման մասին» կլոր սեղանի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։ Ըստ փոխնախարարի, աշխատանքներ են տարվում ռուսերենով կրթության բաց կենտրոնների ստեղծման ուղղությամբ աֆրիկյան, ասիական-խաղաղօվկիանոսյան, լատինամերիկյան տարածաշրջանների ավելի քան 60 երկրում: Ավելի վաղ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, պատասխանելով ՀՀ-ում ռուսական դպրոցներ բացելու անհրաժեշտության մասին ՌԴ ԱԳ նախարարի հայտարարության մասին հարցին, նշել է, որ աշխատանքային խումբն արդեն ձևավորվել է թե ռուսական, թե հայկական կողմի ներկայացուցիչների մասնակցությամբ: Որպես շատ լավ համատեղ ծրագրի օրինակ նա բերել էր հայ-չինական դպրոցը։ Նախարարը նշել է, որ երկրորդ հնարավորությունը, որ քննարկել են, կրթության կազմակերպման հարցն է ՌԴ քաղաքացիների համար, որոնց մեծ հոսք է եղել Հայաստան վերջին տարվա ընթացքում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |