Բայրամով․ Բաքուն սպասում է Երևանից քաղկամքի դրսևորման 3 ուղղությամբ տարաձայնությունները վերացնելու համար

Բայրամով․ Բաքուն սպասում է Երևանից քաղկամքի դրսևորման 3 ուղղությամբ  տարաձայնությունները վերացնելու համար

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում հայտարարել է, թե Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության շեմին են «Հայաստանի ագրեսիայի պատճառով 30 տարի տևած հակամարտության ավարտից հետո»։

Նա նաև ասել է, թե Բաքուն սպասում է Երևանից քաղաքական կամքի դրսևորում 3 ուղղությամբ տարաձայնությունները վերացնելու համար, գրում է APA-ն։

Ըստ նրա՝ «Հայաստանը շարունակում է պահպանել իր ռազմական ներկայությունն Ադրբեջանի տարածքում, հետևողականորեն միջամտում է Ադրբեջանի ներքին գործերին, խոչընդոտում է Ադրբեջանի իշխանությունների երկխոսությանը Ղարաբաղի շրջանի հայկական ծագմամբ բնակիչների հետ և վարկաբեկման արշավ է տանում միջազգային մակարդակում, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում»։

Բայրամովը հավելել է, որ այդ ամենը գլխավոր խոչընդոտն է Ադրբեջանի և ՀՀ միջև միջպետական հարաբերությունների կարգավորման համար»։

Բայրամովն ասել է, թե վերջին մի քանի շաբաթների ընթացքում Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում և Քիշնևում կայացած բանակցությունները «հնարավորություն են տվել ավելի լավ հասկանալ կողմերի դիրքորոշումները»։

2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել , սակայն Ադրբեջանը մինչ օրս չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---