Հունվարի 1-ից ՀՀ-ում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով՝ առանց որևէ պատկերի

Հունվարի 1-ից ՀՀ-ում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով՝ առանց որևէ պատկերի

PanARMENIAN.Net - 2024թ. հունվարի 1-ից Հայաստանում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով, որոնց վրա ոչինչ չպետք է նկարված լինի։ Այդ մասին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը։

«ԵԱՏՄ կանոնակարգով՝ ծխախոտը պետք է վաճառվի վատ նկարներով։ Մի քանի ամսից գալու է հունվարի մեկը, մենք ի՞նչ ենք անելու, քանի որ ծխախոտային արտադրությունը (ինչքան էլ որ արգելված լինի ծխելը՝ բիզնես է, որն օրենքով արգելված չէ)։ Մենք օրենքը փոխելո՞ւ ենք ու համապատասխանեցնենք ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգին, թե՞ ԵԱՏՄ-ին համոզելու ենք՝ փոխեն տեխռեգլամենտն ու դարձնեն մերը, թե՞ գնալու ենք, խնդրենք, որ Հայաստանի համար այս նույն ռեժիմը պահպանվի», - դիմելով առողջապահության նախկին նախարար, պատգամավոր Արսեն Թորոսյանին՝ հետաքրքրվել է Թունյանը, հայտնում է Aysor.am-ը։

Թորոսյանը պատասխանել է, որ Հայաստանը թույլտվություն ունի այդ վատ նկարները չկիրառելու։

«Ուրախ եմ, որ նման հնարավորություն կա։ Մենք թույլտվություն ունենք այդ վատ նկարները չկիրառելու, որի մասին չենք խոսում։ Մեր երկիրը ծխախոտային դրախտ ենք դարձրել»,-ասել է նա

Թունյանը հավելել է՝ քանի որ ժամանակ դեռ ունեն, կփորձեն հասնել նրան, որ ԵԱՏՄ-ում այդ մասով կանոնակարգը փոխվի։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---