Քերոբյան․ 2023-ին գյուղոլորտում 35 մլրդ դրամի սուբսիդավորում է իրականացվելու![]() 13 հունիսի 2023 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը 2023-ին 35 մլրդ դրամի սուբսիդավորում է իրականացնելու գյուղատնտեսության ոլորտում։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե գյուղացին մենակ է մնացել իր խնդիրների հետ։ «Այսինքն՝ եթե նայենք 2006-2010 թվականների ցուցանիշները, այնտեղ 4 տարվա մեջ 1 միլիարդ դրամ է եղել ընդհանուր գյուղատնտեսական աջակցությունը։ Հիմա մենք խոսում ենք ամեն տարի 30 միլիարդ դրամի մասին։ Ես կտրականապես համաձայն չեմ այն տեսակետի հետ, որ գյուղացիները մենակ են մնացել։ Մեր ծրագրերից օգտվում են տասնյակ հազարավոր ֆերմերային տնտեսություններ»,- ասել է նա, հայտնում է Արմենպրեսը։ Նա նշել է, որ Հայաստանի գյուղատնտեսությունը հիմա կառուցվածքային փոփոխության է ենթարկվում՝ ավանդական գյուղատնտեսությանը փոխարինման է գալիս բարձր արտադրողականության գյուղատնտեսությունը։ «Այդ փոփոխությունների ազդեցությունը վիճակագրական թվերի վրա կերևա որոշ ժամանակ անց»,- ասել է Քերոբյանը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |