Պետդեպ․ Խաղաղությունը պետք է ներառի ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանությունն ու անվտանգության ապահովումը![]() 16 հունիսի 2023 - 11:28 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Լեռնային Ղարաբաղի հայության վրա ճնշում գործադրելու մասին ռուսական մամուլի հրապարակումներին` նշելով, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանությունն ու անվտանգության ապահովումը: ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ ռուսական մամուլում տեղ գտած հրապարակումների վերաբերյալ, թե Վաշինգտոնն իբր ճնշում է գործադրում Լեռնային Ղարաբաղի հայության վրա՝ ստիպելով վերջիններիս ԱՄՆ միջնորդությամբ բանակցել Ադրբեջանի հետ՝ երրորդ երկրում։ «Ինչպես հայտնի է, Ռուսաստանն ունի ապատեղեկատվություն տարածելու [մեծ] պատմություն։ Հետևողականորեն պնդել ենք, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանությունն ու անվտանգության ապահովումը։ Մենք կողջունենք ցանկացած երկխոսություն, որը նպաստում է դրան»,- նշված է պետքարտուղարության արձագանքում: ՌԴ ԱԳՆ-ից ՌԻԱ Նովոստի գործակալությանն ասել էին, որ ռուսական կողմին մտահոգում են տվյալներն այն մասին, որ Վաշինգտոնը «փորձում է իր միջնորդական ծառայությունները պարտադրել Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխուսությունում, այդ թվում ուժի կիրառման միջոցով»։ Ավելի վաղ դիվանագիտական աղբյուրը Վաշինգտոնում հայտնել էր, որ Վաշինգտոնը վերջնագրի ձևով պարտադրում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ երրորդ երկրում, իսկ մերժման դեպքում սպառնում է Ադրբեջանի կողմից «հակաահաբեկչական գործողությամբ»։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |