ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ․ Տևական ժամանակ դիմել ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ ԼՂ և հարակից տարածքներ փաստահավաք առաքելություն ուղարկելու![]() 16 հունիսի 2023 - 12:40 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը «Խաղաղության մշակույթը» օրակարգով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար հանդիպմանն ունեցած ելույթում ասդել է, որ Լեռնային Ղարաբաղում հայկական քրիստոնեական հուշարձանները գտնվում են ամբողջական ավերման վտանգի եզրին։ Նա հիշատակել է նաև Ադրբեջանի կողմից Նախիջևանում հայկական ժառանգության ոչնչացումը։ Դեսպան Մարգարյանը շեշտել է, որ Հայաստանը տևական ժամանակ դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ՝ տարածաշրջանի մշակութային ժառանգության պահպանմանն աջակցելու նպատակով, սակայն տեղում անկողմնակալ փաստահավաք առաքելություն իրականացնելու միջազգային կազմակերպությունների ջանքերը շարունակաբար խոչընդոտվում են Ադրբեջանի կողմից։ Հայաստանի դեսպանն անդրադարձել է անհանդուրժողականության և ատելության խոսքի դրսևորումների վտանգներին։ Ողջունելով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից ատելության խոսքի դեմ ՄԱԿ ռազմավարության և գործողությունների ծրագիրը՝ դեսպան Մարգարյանը կոչ է արել Ցեղասպանությունների կանխարգելման և պաշտպանելու պատասխանատվության ՄԱԿ-ի գրասենյակին հստակ մատնանշել ատելության խոսքի ահագնացող դրսևորումները, որոնք հանդիսանում են ոճրագործությունների իրականացման վտանգներ։ Անդրադարձ է կատարվել Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (UNESCO) առանցքային դերակատարությանը՝ խաղաղության մշակույթի խթանման և մշակութային ժառանգության պահպանման հարցերում։ Կովկասի ժառանգության մշտադիտարկման Caucasus Heritage Watch կայքը արբանյակային լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է, որ ադրբեջանցիները քանդել են Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի մերձակայքում գտնվող Հալիվորի կամուրջը՝ Իշխանագետի վրա։ Հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը բունկերներ է փորել հայկական Գյավուրկալա բնակատեղիի վաղ քրիստոնեական դամբարանադաշտում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |