«Ավելի ու ավելի լավը». Երևանում բացվել է գերմանական Miele բրենդի փորձառության կենտրոնը

«Ավելի ու ավելի լավը». Երևանում բացվել է գերմանական Miele բրենդի փորձառության կենտրոնը

PanARMENIAN.Net - Հուլիսի 6-ին Երևանում իր դռները բացեց Miele գերմանական կենցաղային և խոհանոցային տեխնիկայի ապրանքանիշի փորձառության կենտրոնը՝ Miele Experience Center-ը, որը բացառիկ է իր ձևաչափով։

Կենտրոնի բացումը հենց այնպես չէ տեղի ունեցել, դրան նախորդել է տարիների քրտնաջան աշխատանքը և Miele պրեմիում դասի ապրանքանիշի ու Զիգզագ ընկերության հաջողված համագործակցությունը, որն էլ բերել է իր պտուղները։ Miele-ն մուտք է գործել հայկական շուկա դեռևս 2006 թվականին՝ Զիգզագ ընկերության «թեթև ձեռքով», և անչափ սիրվել կենցաղային տեխնիկայի բարձր որակը գնահատող հայ գնորդների կողմից։ Ուստի կենտրոնի բացումը սպասված էր և օրինաչափ։

Զիգզագ ընկերությունը Հայաստանում ներկայացնում է գերմանական պրեմիում դասի Miele (Միլե) ապրանքանիշի նորաբաց փորձառության կենտրոնը՝ կենցաղային և խոհանոցային տեխնիկայի ամենալայն տեսականիով։

Կենտրոնի բացումն իսկապես տպավորիչ էր՝ ապրանքանիշի պրեմիում դասին համապատասխան. հրավիրված հյուրերին, որոնց շարքերում շատ հայտնիներ կային, «դիմավորում էր» դեռ հեռվից աչքի ընկնող գեղեցիկ զարդարված՝ «շեքսպիրյան» ոճի կարմիր պատշգամբը, հնչում էր դասական երաժշտություն, կազմակերպված էր հյուրասիրություն։ Այնուհետև հյուրերը լսեցին կենդանի օպերային կատարում, որից հետո տեղի ունեցավ կենտրոնի պաշտոնական բացումը՝ կտրվեց կարմիր ժապավենը։

Երևանյան նորաոճ կենտրոնը համապատասխանում է միջազգային չափանիշներին և հիմնականում նման է Miele ապրանքանիշի՝ այլ երկրներում գտնվող կենտրոններին՝ մեկ, բայց շատ կարևոր տարբերությամբ. հայկական կենտրոնում զգացվում է հայկական շունչը՝ պատերն ու առաստաղը զարդարված են ավանդական զարդանախշերով, որոնք, սակայն, ներդաշնակորեն համադրվում են սրահի մոդերն ոճի հետ։ Ի տարբերություն կենցաղային տեխնիկայի այլ սրահների, Miele Experience Center-ում գործում են «ակտիվ խոհանոց» և «փորձառության սրահ»։ Դա նշանակում է, որ յուրաքանչյուր այցելու կարող է «գործի մեջ» տեսնել ապրանքանիշի թե՛ խոհանոցային, թե՛ կենցաղային տեխնիկան, համոզվել դրա որակական հատկանիշներում, ինքնուրույն փորձել օգտագործել և նոր միայն ձեռք բերել նախընտրած մոդելները։ Սա բացառիկ մոտեցում է հայաստանյան շուկայում, որը ևս մեկ անգամ ընդգծում է ապրանքանիշի կարգախոսը՝ «Immer Besser» («Ավելի ու ավելի լավ»)։

Miele Experience Center-ը Երևանում գործում է Մաշտոցի պողոտա 24 հասցեում։

Miele ապրանքանիշի պատմությունը սկիզբ է առնում հեռավոր 1899 թվականից, երբ հիմնադիրներ Կառլ Միլեն և Ռեինհարդ Զինկմանը սկսեցին զատիչ մեքենաների ու խնոցիների արտադրությունը։ 1914-ին բրենդը ներկայացրեց իր առաջին էլեկտրական լվացքի մեքենան, 1931-ին՝ առաջին փոշեկուլը։

60-80-ական թվականներին Miele-ն մուտք գործեց միջազգային շուկա՝ առաջարկելով էներգարդյունավետ, որակյալ ու երկարակյաց կենցաղային և խոհանոցային տեխնիկա։ Իր դասում լավագույնը լինելու վերաբերյալ բազմաթիվ մրցանակներն ու վկայականները հավաստում են, որ Miele-ն վերջին 124 տարվա ընթացքում շարունակում է հավատարիմ մնալ իր կարգախոսին: Սակայն, թերևս, ամենակարևոր չափանիշն ամբողջ աշխարհում միլիոնավոր գոհ հաճախորդների վստահությունն է։

Miele-ն կարևորում է ոչ միայն իր արտադրանքի որակը, այլև՝ փոխադարձ հարգանքը գործընկերների, հաճախորդների, մատակարարների, աշխատակիցների և հարևանների նկատմամբ, ինչը ևս նպաստում է ընկերության կայուն առաջընթացին։

Բացի այդ, Miele-ն հոգ է տանում բնության մասին. ապրանքանիշի տեխնիկայի գնումը էկոլոգիապես մաքուր լուծում է: Miele-ն արտադրում է տեխնիկա, որը սահմանում է նոր չափանիշներ էլեկտրաէներգիայի, ջրի ու լվացող միջոցների սպառման տեսանկյունից՝ միաժամանակ խնայելով գնորդների գումարները։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---