Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին ականանետ է կիրառել Շուշիի շրջանում

Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին ականանետ է կիրառել Շուշիի շրջանում

PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը' կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։

Հայկական կողմում կորուստներ չկան, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Հուլիսի 14-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ բացի հրաձգային զենքից կիրառելով նաև 82 մմ տրամաչափի ականանետ և ՁՀՆ-7 նռնականետ։ Հայկական կողմում կորուստներ չկան։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---