Արցախի Սուրբ Հակոբավանքի վերականգնման աշխատանքները մեկնարկել են![]() 31 հուլիսի 2023 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 28-ին մեկնարկել են Արցախի Սուրբ Հակոբավանքի վերականգնման աշխատանքները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի նախկին պետնախարար, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը։ «Վանքի վանահայր Տեր Հովհաննես քահանայի առաջարկած այս նախագիծը համախմբել է ոչ միայն մերձակա գյուղերի, այլ նաև Արցախի տարբեր շրջանների, Մարտակերտի, Ստեփանակերտի բնակիչներին։ Մի քանի սերունդ է աշխատել միասին՝ սկսած 16-17 տարեկան երիտասարդներից մինչև 83 տարեկան պապիկը: Սկսել ենք մերձակա տարածքը մաքրելուց և վանքի շրջակայքը վերականգնելու աշխատանքներից: Մենք Արցախում մեծ թվով երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր ենք իրականացնում, և դրանք, իհարկե, կարևոր են, բայց այս նախագիծն ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի։ Հենց այս դժվարին պահին այն օգնում է պահպանել մեր հոգևոր արժեքները և ամրապնդել այն համոզմունքը, որ չնայած ամեն ինչին՝ մենք ապրելու ենք մեր հողում։ Մենք նաև նախատեսում ենք այստեղ վերանորոգել դպրոցը, վերակառուցել տները և ստեղծել ապաստարաններ՝ սնունդ պահելու և ռազմական գործողությունների դեպքում երեխաների ու կանանց անվտանգությունն ապահովելու համար: Համոզված եմ, որ միայն այս կերպ՝ պահպանելով ու վերականգնելով մեր պատմական ժառանգությունը, պատրաստվելով պաշտպանել մեր տները, մեր ընտանիքները, կանանց ու երեխաներին, մենք ամեն ինչ կհաղթահարենք։ Համատեղ աշխատանքը հսկայական էներգիա է տալիս, որը կբավարարի անհնարին թվացող խնդիրների լուծման համար: Պատերազմ, շրջափակում, զրկանքներ՝ այս ամենը կհաղթահարենք միասին՝ օգնելով միմյանց և սահմանելով մեկ ընդհանուր նպատակ»,-ասվում է գրառման մեջ։ Նա կոչ է արել բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն և պատրաստ են պայքարել հոգևոր արժեքների և հայրենի հողի վրա ապրելու իրավունքի համար, միանալ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» շարժմանը։ Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Հուլիսի 26-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը հասել է Կոռնիձորի սահմանային հատված և կայանել Հակարիի կամրջի հարևանությամբ։ Հումանիտար բեռն Արցախ մտցնելու համար հարկավոր է ստանալ տեղում ծառայություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորամիավորման համաձայնությունն ու արձագանքը։ Հուլիսի 27-ի առավոտվա դրության շարասյունը դեռ նույն տեղում է։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե հումանիտար շարասյան անցումը չի համաձայնեցվել Բաքվի հետ, իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե «խաղն ավարտված է»։ Նա հայտարարել է, թե Բրյուսելում կայացած հանդիպմանն, իբր, պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհն օգտագործել մատակարարումների համար՝ հավելելով, որ «այդ հարցը նշված է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարության մեջ»։ Հայկական կողմը հայտարարել է, որ նման պայմանավորվածություն չի եղել։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |