Գուտերեշը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի հարցով

Գուտերեշը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի հարցով

PanARMENIAN.Net - ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի հետ կապված խնդիրների մասին հաղորդումներով։

Գուտերեշի մամուլի քարտուղարի տեղակալ Ֆարհան Հաքի տարածած մեկնաբանությունում նշվում է, որ գլխավոր քարտուղարը հիշեցրել է իր նախորդ հայտարարությունը կողմերի՝ Արդարադատության միջազգային դատարանի, այդ թվում՝ 2023 թվականի փետրվարի 22-ին ընդունված ու հուլիսի 6-ին վերահաստատված որոշումների կատարման անհրաժեշտության ու Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, բեռների ու մեքենաների անարգել տեղաշարժի վերականգնման մասին։

Գուտերեշը հատկապես մտահոգ է հումանիտար իրավիճակի վատթարացման մասին հաղորդագրություններով ու կոչ է անում շտապ քայլեր ձեռնարկել՝ հեշտացնելու մարդասիրական օգնության հասանելիությունը։

Նա կոչ է անում 2 կողմին ակտիվացնել շփումները՝ ի շահ ամբողջ տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու համար։

Ադրբեջանը փակ է պահում Լաչինի միջանցքն 2022 թվականի դեկտեմբերից, հուլիսից արգելելով նաև Կարմիր խաչի միջոցով հումանիտար բեռների տեղափոխումը։ Արցախում սուր հումանիտար ճգնաժամ է՝ սննդի, վառելիքի, մանկական պարագաների սուղ պաշարներով կամ իսպառ բացակայությամբ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---