ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է արել վերականգնել ազատ երթևեկությունը Լաչինի միջանցքով![]() 16 օգոստոսի 2023 - 13:46 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի նախօրեին կայացած ճեպազրույցում Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանթ Պատելը, պատասխանելով «Թուրան» գործակալության հարցին, Ադրբեջանի իշխանություններին կրկին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը։ «Մենք խորապես մտահոգված ենք մնում Լաչինի միջանցքը շարունակական փակ մնալու կապակցությամբ, հատկապես որ այն փակ է առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների համար։ Հումանիտար երթևեկության դադարեցումը, մեր կարծիքով, վատթարացնում է հումանիտար իրավիճակն ու խարխլում խաղաղ գործընթացում վստահություն կառուցելու գործադրվող ջանքերը։ Մենք Ադրբեջանի կառավությանը կոչ ենք անում վերականգնել առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների ազատ երթևեկությունը այդ միջացքով», - ասել է Պետդեպարտամենտի փոխխոսնակը՝ նշելով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ է գումարելու Ղարաբաղի հարցով, և ակնկալում են, որ այնտեղ քննարկումները կշարունակվեն, հայտնում է «Ազատությունը»։ Պատելը խուսափել է պատասխանել, թե այդ հարցով ՄԱԿ-ում ի՞նչ դիրքորոշում ունի ԱՄՆ-ն, ասելով, թե չի պատրաստվում հանդիպումից առաջ ընկնել։ «Բայց մենք հետևողականորեն ընդգծել ենք և կրկնել, որ ուղիղ երկխոսությունը կարևոր նշանակություն ունի լուծելու այդ երկարատև հակամարտությունը, և մենք կարծում ենք՝ ցանկացված ներգրավվածություն, որն ի վերջո խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովրդին, լավ բան կլինի և դրական քայլ առաջ»,- ասել է Պատելը։ Oգոստոսի 16-ին Նյու Յորքում տեղի կունենա Արցախի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը։ Երևանի ժամանակով այն կմեկնարկի ժամը 23:00-ին։ Նիստին ներկա է լինելու Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Հայաստանը օգոստոսի 11-ին դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով, որ Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարի։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում կառույցում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ընդգծել էր, որ Հայաստանի կառավարությունը հայցում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ որպես գլոբալ անվտանգության ապահովման և զանգվածային ոճրագործությունների, ներառյալ՝ պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների կանխարգելման առաջնային մարմնի միջամտությունը։ Նա նշել էր, որ հունիսի 15-ից լիակատար շրջափակման պայմաններում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կանգնած է հումանիտար լիակատար աղետի եզրին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |