«Օրգանական գյուղատնտեսության զարգացում 2023-2024» ծրագրի մրցույթի արդյունքներն ամփոփվել են![]() 22 օգոստոսի 2023 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Ակբա բանկը և Գերմանիայի բնության պահպանության միությունն (NABU) ամփոփել են համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության զարգացում 2023-2024» ծրագրի մրցույթի արդյունքները։ Դրա ընթացքում հաշվի են առնվել հայտատուների՝ սերտիֆիկացման պարագայում օրգանական արտադրանքի արտահանման հեռանկարներն ու պրոդուկտի նկատմամբ հետաքրքրության աճը, ծրագրերի բնապահպանական ազդեցությունը, ծրագրերի կարճատև ու երկարատև նպատակները, մոտիվացիան, ռիսկերը: Այս տարի ծրագրի աջակցությամբ սերտիֆիկացում կստանա 13 ՓՄՁ և անհատ տնտեսվարող։ «Օրգանական գյուղատնտեսության զարգացում 2023-2024» ծրագրի մրցույթի հաղթող տնտեսվարողներն են՝ 1.Նարեկ Հովհաննիսյան (մեղվաբուծություն) 2.Սամվել Հակոբյան (չրերի արտադրություն) 3.Նաիրա Համբարձումյան (մրգերի մշակություն) 4.Նաիրի Գալստյան (մեղվաբուծություն) 5.Սուրեն Գրիգորյան (բանջարեղենի մշակություն) 6.Աշոտ Ղազարյան (հացահատիկի մշակություն) 7.Վիգեն Մնացականյան (մեղվաբուծություն) 8.Ներսես Մանուկյան (մեղվաբուծություն) 9.Արեգ Գալստյան (թեյերի արտադրություն) 10.Լևոն Պարոնյան (հացահատիկի մշակություն) 11.Վարդան Քոչարյան (մեղվաբուծություն) 12.Հայարփի Հակոբյան (մեղվաբուծություն) 13.Գոհար Մովսիսյան (հացահատիկի և բանջարեղենի մշակություն) «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիրն Ակբա բանկը և NABU-ն համատեղ իրականացնում են 2015թ.-ից։ Ծրագրի նպատակը Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման խթանումն ու ոլորտի արտադրողներին օժանդակելն է: ![]() ![]() Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |