Ըստ ամերիկյան PILPG-ի՝ ԼՂ-ն կարող է ինքնորշվել «անջատում հանուն փրկության» սկզբունքով![]() 28 օգոստոսի 2023 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Public International Law & Policy Group (PILPG) խորհրդատվական կազմակերպությունը հուշագիր-զեկույց է հրապարակել, որը վերնագրված է «Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը բերելով օրակարգ» (Nagorno-Karabakh’s Right to Self-Determination: Putting it on the Agenda): Հեղինակավոր կազմակերպության մասնագետները նշում են, որ խորհրդային ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղի՝ ինքնավար մարզի կարգավիճակի փաստը բանակցությունների օրակարգում ներառելու Ադրբեջանի մերժումը արտաքին ինքնորոշման հնարավորության դուռ է բացում՝ անջատում հանուն փրկության սկզբունքի ﬕջոցով, գրում է CivilNet.am : Կազմակերպության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ հուշագրի նպատակն է ներկայացնել այն փաստարկը, որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդն ունի առնվազն ներքին ինքնորոշման իրավունք, և որ ընթացիկ բանակցությունները պետք է ապահովեն այդ իրավունքի իմաստալից և արդյունավետ պաշտպանությունը: Որպես այդպիսին՝ Լեռնային Ղարաբաղի խորհրդային ժամանակաշրջանի ինքնավար կարգավիճակը պետք է հենանիշ ծառայի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ապագա ճակատագրի և կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ﬕջև քննարկուﬓերում։ Կազմակերպությունը նաև ընդգծում է, որ հուշագիրը չպետք է ﬔկնաբանվի որպես Հայաստանի և Ադրբեջանի ﬕջև բանակցությունների կոնկրետ արդյունքի ջատագովություն, քանի որ դա որոշելը բանակցող կողﬔրի ու նախևառաջ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավասությունն է: PILPG-ի ամփոփագիրը (Executive Summary). «Ներկայում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի ﬕջև հակամարտությունը լուծելու համար բանակցություններ են ընթանում, որոնք ﬕ կողﬕց հյուրընկալում են Եվրաﬕությունն ու ԱՄՆ-ը, մյուս կողﬕց՝ Ռուսաստանը: Բանակցությունների օրակարգը ներառում է՝ 1) սահմանազատում, 2) տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում, 3) Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական պաշարման դադարեցում, 4) կալանավորված անձանց և ռազմագերիների ազատ արձակում ու անհայտ կորածների խնդրի հասցեագրում, 5) Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգություն և իրավունքներ։ Մարդու իրավունքների ﬕջազգային սկզբունքներին համահունչ երկարատև խաղաղություն հաստատելու համար օրակարգում պետք է ընդգրկված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այդ ժողովրդի՝ սոսկ «անվտանգության և իրավունքների» քննարկուﬓերը՝ ինքնորոշման իրավունքի համատեքստից և շրջանակից դուրս, ինչը նախատեսված է ներկայիս օրակարգով, արժեք չունեն և պատրանքային են։ Գոյութենական այդ հարցերի բովանդակալից քննարկումը կարող է տեղի ունենալ ﬕայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման համատեքստում։ Ինքնորոշման սկզբունքը հստակ ամրագրված է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունում, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բազմաթիվ բանաձևերում և ﬕջազգային պայմանագրերում ու վերահաստատվում է Արդարադատության ﬕջազգային դատարանի, ինչպես նաև տարածաշրջանային և ներպետական դատարանների տարբեր որոշուﬓերում: Ինքնորոշման սկզբունքը կարող է իրականացվել ներքինից՝ ավելի ﬔծ պետության շրջանակում ինքնավարության ﬕջոցով կամ արտաքինից՝ նոր պետություն ստեղծելու ﬕջոցով։ Թեև տարբեր տեսակետներ կան, թե արտաքին ինքնորոշուﬓ արդյոք ներառում է անջատում հանուն փրկության սկզբունքը, բայց որևէ հակասություն չկա, որ ներքին ինքնորոշումը վերաբերելի է բոլոր ժողովուրդներին: Որպեսզի խումբն ունենա իր քաղաքական ճակատագիրը կոլեկտիվ որոշելու իրավունք՝ այն պետք է ունենա ինքնության կենտրոն, որը բավարար է նրան որպես ժողովուրդ տարբերակելու համար: Լեռնային Ղարաբաղի հայերի դեպքում կան օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները, որոնք անհրաժեշտ են ինքնորոշման իրավունքի իրացման համար: Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը դարեր շարունակ պահպանել է ամբողջական ինքնություն՝ որպես Լեռնային Ղարաբաղի հողի հետ կապված ժողովուրդ: Ժամանակ առ ժամանակ ենթարկվելով քաղաքական ոտնձգության՝ այս տարածքը Խորհրդային Միության ժամանակ ունեցել է ինքնավար մարզի կարգավիճակ, իսկ Խորհրդային Միության փլուզուﬕց հետո այդ տարածքում իրականացրել է արդյունավետ և օրինական կառավարում: 1991 թվականի նոյեմբերին Ադրբեջանի Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի լուծարման մասին»։ Այնուհետև՝ 1991 թվականի նոյեմբերի 23-ին, Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը ստորագրեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի լուծարման մասին օրենքը: Բոլորովին վերջերս Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին կտրվի «զրո կարգավիճակ»: Ադրբեջանը հայերի ինքնորոշման իրավունքը ժխտելու երկար պատմություն ունի, և աﬔն ինչ վկայում է այն մասին, որ առանց ﬕջազգային հանրության հովանու ներքո բանակցվող համակողմանի և արդյունավետ ﬔխանիզﬓերի՝ կիրարկման էական գործիքակազմով, ոչ ﬕայն կﬔրժվի այդ իրավունքը, այլև Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը կշարունակի ենթարկվել մարդու իրավունքների կոպիտ խախտուﬓերի, այդ թվում՝ էթնիկ զտուﬓերի և բռնի տեղահանության։ Ադրբեջանի ﬔրժումը, որ խորհրդային ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղի ինքնավար կարգավիճակն ընթացիկ բանակցությունների օրակարգում ներառվի որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման և Հայաստանի ու Ադրբեջանի ﬕջև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետագա ճակատագրի և կարգավիճակի վերաբերյալ քննարկուﬓերի հենանիշ, հստակ ազդանշան է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի այդ իրավունքը շարունակաբար ﬔրժվում է, իսկ դա արտաքին ինքնորոշման հնարավորության դուռ է բացում՝ անջատում հանուն փրկության սկզբունքի ﬕջոցով»,-ասվում է ամփոփագրում։ Oգոստոսի 16-ին Նյու Յորքում տեղի է ունեցել Արցախի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը։ Հայաստանը օգոստոսի 11-ին դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով, որ Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարի։ Անվտանգության խորհրդի անդամ 15 երկրի ներկայացուցիչների մեծ մասը համակարծիք էր մարդասիրական խնդիրնեը չեն կարող օգտագործվել որպես մահակ120,000 մարդու իրավունքները ճնշելու համար: Դիվանագետների մեծ մասը հստակ ընդգծում էր Լաչինի միջանցքը պետք է բացվի, մյուսները հնարավոր էին համարում նաև այլ երթուղիների գործարկումը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |