Զախարովան՝ Սիմոնյանին․ Մակարդակի հետ ակնհայտ խնդիրներ կան![]() 7 սեպտեմբերի 2023 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, արձագանքելով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, որն իրեն «ինչ-որ քարտուղարուհի» էր անվանել, նշել է, թե «մակարդակի հետ կապված ակնհայտ խնդիրներ կան»։ Այդ մասին նա գրել է տելեգրամյան իր ալիքում։ «Դժվար է չհամաձայնել, որ մակարդակի հետ կապված ակնհայտ խնդիրներ կան։ Ու նաև ուզում եմ աջակցության խոսքեր ուղղել մոլորակի բոլոր «քարտուղարուհիներին»։ Ընկերուհինե՛ր, ձեր աշխատանքը ամենաբարձրաստիճան պաշտոնյաների հաջողության գրավականն է։ Առանց ձեր ամենօրյա մանրակրկիտ աշխատանքի, որը ներառում է գրաֆիկների կազմում, հանդիպումների կազմակերպում, աշխատանք փաստաթղթերի հետ, պատասխաններ զանգերին և միլիոն այլ հոգսեր, ամեն ինչ կձախողվի»,–գրել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։ Նա նաև ասել է, թե «այդ մարդը» առանց մտածելու է «դուրս տվել»։ «Մի նեղացեք, այդ մարդը, վստահ եմ, առանց մտածելու է դուրս տվել։ Նրա ասածին ձեր վերաբերմունքը մի տարածեք հայ ժողովրդի վրա: Հայ ժողովուրդն իմաստուն է, բազմաչարչար ու սիրող», - գրել է Զախարովան։ Սիմոնյանը, անդրադառնալով վերջին օրերին հայ-ռուսական հարաբերություններում նկատվող լարվածությանը, ասել է, որ դա չէր անվանի լարվածություն, կանվաներ իրավիճակ, որտեղ կան հարցեր և չկան հստակ պատասխաններ: Նա չի ցանկացել արձագանքել Զախարովայի ավելի վաղ արած հայտարարությանը, որն իր հայտարարություններն անվանել էր «բռիության եզրին հասնող մի ինչ-որ բան»: «Ես չեմ պատրաստվում արձագանքել ինչ-որ գերատեսչության ինչ-որ քարտուղարուհու, որը, կարծում եմ՝ իմ մակարդակը չէ: ԱԳՆ կա դրա համար, արտաքին բաժին կա, թող իրենք արձագանքեն: Ես չեմ համարում, որ ես ու ձեր նշած մարմնի բաժնի պետի տեղակալը նույն մարդն ենք, որ ես խոսեմ: Թող ինքն իր դարդերով տապակվի», - նշել է նա: ![]() ![]() Ալեյնիկն ասել է, որ հաջողվել է համաձայնեցնել գրեթե բոլոր փաստաթղթերը Հաջիևն այդպես է արձագանքել ԱՄՆ կողմից լրացուցիչ 4 մլն դոլար ԼՂ հայերի հատկացնելու որոշմանը Գագաթնաժողովն անցնելու է Մինսկում «Համապարփակ և թափանցիկ զեկույց ենք պատրաստում, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, ոչ միայն այս օրերին, այլև դրանից ամիսներ առաջ»,- ասել է Օ՛Բրայանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |