ԱՄՆ Սենատում սեպտեմբերի 14-ին Արցախում ճգնաժամի վերաբերյալ լսումներ կանցկացվեն

ԱՄՆ Սենատում  սեպտեմբերի 14-ին  Արցախում ճգնաժամի վերաբերյալ լսումներ կանցկացվեն

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում սեպտեմբերի 14-ին լսումներ են անցկացվելու Լեռնային Ղարաբաղում տիրող ճգնաժամի վերաբերյալ։ Հանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ լսումներին մասնակցելու են ԱՄՆ պաշտոնյաներ։

Մասնավորապես, մասնակիցների թվում են ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը, ինչպես նաև Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն, գրում է Factor.am-ը։

Սեպտեմբերի 6-ին ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովում են լսումներ անցկացվել Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման հետևանքով Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Սեպտեմբերի 6-ի լսումների ժամանակ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հայտարարել է, որ հիմա բանակցություններն ընթանում են ցեղասպանություն իրագործողի ու նրա զոհերի միջև։ Նա շեշտել է շատերը կարծում են որպեսզի իրավիճակը «ցեղասպանություն» կոչվի, պետք է մեծ թվով զոհեր լինեն։ Բայց ցեղասպանության տարբեր ձևեր կան, օրինակ` ստեղծել պայմաններ մարդկանց ոչնչացնելու համար։ Դա այն է, ինչ հիմա Լեռնային Ղարաբաղում անում է Ադրբեջանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---