ՌԴ–ում ՀՀ դեսպանին կանչել են ԱԳՆ և բողոքի նոտա հանձնել՝ «մի շարք ոչ բարեկամական քայլերի» մասով 9 սեպտեմբերի 2023 - 12:30 AMT PanARMENIAN.Net - ՌԴ–ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանին կանչել են երկրի ԱԳՆ և բողոքի նոտա ներկայացրել Երևանի «մի շարք ոչ բարեկամական քայլերի» վերաբերյալ։ Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ Նշվում է, որ ՀՀ ղեկավարությունը վերջին օրերին մի շարք ոչ բարեկամական քայլեր է ձեռնարկել, որոնց թվում են՝ Հռոմի ստատուտը վավերացման ուղարկելը, վարչապետի տիկնոջ այցը Կիև, որտեղ նա հումանիտար օգնություն է հանձնել «Կիևի նացիստական ռեժիմին», ԱՄՆ մասնակցությամբ զորավարժությունները ՀՀ տարածքում։ Նշվում է, նաև, որ վերջին շրջանում ՀՀ պաշտոնական շրջաններում և քաղաքական վերնախավում որոշակի կասկածներ են հայտնում ՀԱՊԿ շրջանակում և ՌԴ հետ երկկողմ հիմքով դաշնակցային կապերի նպատակահարմարության, ինչպես նաև Մոսկվայի, Երևանի և Բաքվի եռակողմ հայտարարությունների կրականացման վերաբերյալ։ «Բողոքի նոտա է հանձնվել, որտեղ մատնանշված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային հասցեին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորական հայտարարությունների անընդունելի լինելը»,–ասվում է հայտարարության մեջ։ Բացի այդ, ՀՀ դեսպանին է փոխանցվել ռուսական կողմի մտահոգությունը սեպտեմբերի 7-ին Հայաստանում բլոգեր Միկա Բադալյանի և «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանի սյունակագիր Աշոտ Գևորգյանի ձերբակալության կապակցությամբ: Միևնույն ժամանակ նշվում է, որ ՌԴ–ն կշարունակի ջանքեր գործադրել, որ Հայաստանի և Ռուսաստանի բոլոր պայմանավորվածությունները կատարվեն: Նշվում է, որ Մոսկվան ելնում է այն հանգամանքից, որ Ռուսաստանը և Հայաստանը մնում են դաշնակիցներ, և հարաբերությունների զարգացմանն ուղղված բոլոր պայմանավորվածությունները կիրականացվեն ի շահ երկրների ժողովուրդների: «Ռուսական կողմն առաջիկայում ևս բոլոր անհրաժեշտ ջանքերը կգործադրի այդ նպատակով»,–ասվում է հայտարարության մեջ։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ավելի վաղ արձագանքել էր Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ավելի վաղ արված հայտարարությանը, որ իր հայտարարություններն անվանել էր «բռիության եզրին հասնող մի ինչ-որ բան»: «Ես չեմ պատրաստվում արձագանքել ինչ-որ գերատեսչության ինչ-որ քարտուղարուհու, որը, կարծում եմ՝ իմ մակարդակը չէ: ԱԳՆ կա դրա համար, արտաքին բաժին կա, թող իրենք արձագանքեն: Ես չեմ համարում, որ ես ու ձեր նշած մարմնի բաժնի պետի տեղակալը նույն մարդն ենք, որ ես խոսեմ: Թող ինքն իր դարդերով տապակվի», - ասել էր Սիմոնյանը։ Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |