Արցախի նախագահ է ընտրվել Սամվել Շահրամանյանը

Արցախի նախագահ է ընտրվել Սամվել Շահրամանյանը

PanARMENIAN.Net - Արցախի Ազգային ժողովի սեպտեմբերի 9–ի արտահերթ նիստում գաղտնի քվեարկությամբ երկրի նախագահ է ընտրվել Սամվել Շահրամանյանը։

Ըստ Արցախի խորհրդարանի՝ քվեարկությանը մասնակցել է 23 պատգամավոր, որոնցից 22-ը քվեարկել է կողմ, իսկ 1-ը՝ դեմ, հայտնում է «Ազատությունը»։

«Քվեարկության արդյոնքում ԱՀ ԱԺ-ն որոշել է Սամվել Սերգեյի Շահրամանյանին ընտրել ԱՀ նախագահ», - ասված է հաղորդագրությունում։

ԱԺ-ն հետ էր վերադարձրել ԱՀ նախագահի պաշտոնի համար Սամվել Բաբայանի առաջադրման փաստաթղթերը, քանի որ վերջինս չունի վերջին 10 տարում Արցախում բնակվելու տեղեկանք։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1–ին հրաժարական է տվել։ Հարությունյանը հայտնել է, որ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը, ում տրվել են լայն լիազորություններ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ
ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
---