Հարցում. Ադրբեջանցիների 71%–ը կողմ է «ԼՂ դեմ ռազմական գործողություններին»![]() 15 սեպտեմբերի 2023 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի սոցիալական հետազոտությունների կենտրոնը հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում, որի մասնակիցների գերակշիռ մասը՝ 71.3%–ը, կողմ է արտահայտվել ԼՂ դեմ ռազմական գործողություններին։ Նրանք պատասխանել են հետևյալ հարցին․ «Ի՞նչ եք կարծում, Ադրբեջանը պետք է նոր ռազմական գործողություններ իրականացնի Ղարաբաղում անօրինական զինված խմբավորումների դեմ», հայտնում է APA-ն։ Հարցվածների 24.1%–ը հայտարարել է, որ չի ցանկանում նոր ռազմական գործողություններ, 4.6%–ը դժվարացել է պատասխանել հարցին։ 2022–ի օգոստոսին անցկացված նմանատիպ հարցման տվյալների համեմատ ռազմական գործողությունների կողմնակիցների քանակը մի փոքր նվազել է՝ այն ժամանակ կողմ էր արտահայտվել 80․5%–ը։ Հարցումն անցկացվել է 2023 թվականի սեպտեմբերի 8-11-ը հեռախոսային հարցազրույցների տեսքով և ընդգրկել է 18 տարեկանից բարձր 390 հարցվողների։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |