ԱՄՆ պետքարտուղարի օգնական․ ԱՄՆ–ն պետք է մեծացնի աջակցությունը ՀՀ զարգացմանը, պաշտպանությանը

ԱՄՆ պետքարտուղարի օգնական․ ԱՄՆ–ն պետք է մեծացնի աջակցությունը ՀՀ զարգացմանը, պաշտպանությանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը հայտարարել է, որ ԱՄՆ–ն պետք է մեծացնի համակողմանի աջակցությունը Հայաստանին՝ լինի դա զարգացման, թե պաշտպանական ոլորտում։ Նա այդ մասին ասել է ԱՄՆ Սենատում արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի վերաբերյալ լսումների ժամանակ:

«Մենք պետք է ավելացնենք համակողմանի աջակցությունը Հայաստանին լինի դա զարգացման, պաշտպանակ գործակցության, թե անվտանգության ոլորտում։ Ընդլայնել որքան որ հնարավոր է»,–ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։

Նա նաև ասել է, որ ԱՄՆ կարծիքով, դեռևս վաղ է դատել այն մասին, թե փոխում է արդյոք ՀՀ–ն իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն Վաշինգտոնը կցանկանար դրան հասնել։

«Ես կարծում եմ, որ դեռ չափազանց վաղ է դրա մասին դատելու համար»,–ասել է նա։

Նա հավելել է, որ Վաշինգտոնը պետք է «վերածի դրանք (ԱՄՆ և ՀՀ միջև հարաբերությունները ) այնպիսի հարաբերությունների, ինչպիսին կցանկանար ԱՄՆ–ն, որպեսզի խոսք գնա «մեզ հետ, ոչ թե ՌԴ հետ համագործակցության մասին»։

«Դրան հասնելու համար մենք պետք է ներկա լինենք այնտեղ։ Ահա թե ինչու մեր օգնությունը Հայաստանին այդքան մեծ նշանակություն ունի մեր գործընկերության համար»,–ասել է Պետդեպի ներկայացուցիչը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---