Ղարամյան․ Արցախցիների շրջանում նորից սկսել են խուճապ և երկյուղ տարածել![]() 15 սեպտեմբերի 2023 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Արցախի հերոս, ԱՀ ԱԱԾ նախկին տնօրեն և անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը հայտարարել է, որ երկրում նորից սկսել են խուճապ և երկյուղ տարածել հանրության շրջանում։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Վերջին մի քանի օրերին, երբ Արցախում ներքաղաքական ճգնաժամը, կարծես թե, հարթվելու փուլ է մտել և գտնվում է շատ փխրուն ու հեղհեղուկ վիճակում, մի շարք չգիտես նույնիսկ ինչպես նկարագրես «երկոտանիներ», որոնց բանուգործը եղել է նիկոլական մեթոդներին համահունչ Արցախի պետականության կազմաքանդումը, մի քանի օր դադարից հետո նորից սկսել են կյանքի նշույլներ ցույց տալ այս անգամ արդեն խուճապ և երկյուղ տարածելով հանրության շրջանում: Ըստ այդմ նորից կրկնում եմ՝ 1. Այլ տարբերակ չկա։ Ներքին երկաթյա կարգապահություն՝ հիմնված սոցիալական արդարության, կեղծ ժողովրդավարությունից հրաժարվելու, մասնակի կամ լրիվությամբ քաղաքական-հասարակական կազմակերպությունների գործնեությունը սահմանափակելու, բոլոր պառակտիչներին և սադրիչներին պատժելու ու այլ նեգատիվ երևույթները պետական հանրային կյանքից վերացնելու հիմքի վրա: 2. Համախմբում գաղափարի ու պայքարի շուրջ` հանուն Արցախի և Հայաստանի»,- Facebook-ում գրել է Ղարամյանը։ Ռուսաստանի կողմից Արցախ ուղարկված հումանիտար օգնությամբ բեռնված ավտոմեքենան Ակնա-Ասկերան ճանապարհով հասել է Ստեփանակերտ։ Հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով սեպտեմբերի 12-ին մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով հանրապետության իշխանությունների թույլտվությամբ: Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ: Ադրբեջանի ԱԳՆ–ն դրական է գնահատել ՌԴ Կարմիր Խաչի բեռնատարի անցումը հենց Աղդամի ճանապարհով՝ որակելով դա «որպես կարևոր առաջխաղացում այդ ճանապարհի բացման ուղղությամբ» և հայտարարել է, որ համաձայն է «Աղդամի և Լաչինի ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը՝ ԿԽՄԿ միջոցով», սակայն Լաչինի միջանցքը մինչ օրս փակ է: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |