Բերձորի և Ակնայի ճանապարհներով ալյուրով ու դեղորայքով բեռնված ԿԽՄԿ բեռնատարներ են անցել Արցախ![]() 18 սեպտեմբերի 2023 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 18-ին Բերձորի և Ակնայի ճանապարհներով ԿԽՄԿ բեռների համաժամանակյա անցում է իրականացվել, հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը։ Նշվում է, որ բեռների անցումն իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։ Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով՝ արտասահմանյան (ռուսական, շվեյցարական) արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ, որոնք փորձաքննությունից հետո կհատկացվեն համապատասխան գերատեսչություններին և կօգտագործվեն՝ ըստ կարիքների։ Շտաբը հայտարարել է, որ մի քանի օր հետո կրկին նույն ուղղություններով ՌԴ Ռոստով քաղաքից բեռների տեղափոխում է նախատեսվում ԿԽՄԿ-ի մեքենաներով: Ակնայով բեռնատարի անցման վերաբերյա տեսանյութ է հրապարակել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» անդամ Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում։ «Ակնա-Ասկերան ճանապարհից ԿԽՄԿ-ի բեռնատարի մուտքը»,–գրել է նա։ Մեկ այլ գրառմամբ Աբրահամյանը հայտնել է, որ բեռն «արդեն բեռնաթափվեց և վերադառնում է Ակնա»։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ ժամը՝ 07.00-ի սահմաններում ապահովվել է ԿԽՄԿ բեռնատարների համաժամանակյա անցումը Աղդամ-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհներով։ Սեպտեմբերի 17–ին ԱՀ տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ Արցախի իշխանությունները որոշել են ընդունել Բերձորով և Ակնայով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխումը ԿԽՄԿ միկջոցով։ «Հաշվի առնելով երկրում խորացող աղետն ու անվտանգային իրադրությունը՝ Արցախի Հանրապետության իշխանությունները որոշում են կայացրել ընդունել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի և խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության համատեղ առաջարկը Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով (արտասահմանյան ծագում ունեցող բեռներ): Գործընթացի կազմակերպումն անհրաժեշտ է ինչպես մեր քաղաքացիների կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, այնպես էլ Բերձորի միջանցքով հումանիտար բեռների հետագա տեղափոխումն ապահովելու համար»,–ասվում էր շտաբի հայտարարության մեջ: Ավելի վաղ Ռուսաստանի կողմից Արցախ ուղարկված հումանիտար օգնությամբ բեռնված ավտոմեքենան Ակնա-Ասկերան ճանապարհով հասել է Ստեփանակերտ։ Հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով սեպտեմբերի 12-ին մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով հանրապետության իշխանությունների թույլտվությամբ: Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ: Ադրբեջանի ԱԳՆ–ն դրական է գնահատել ՌԴ Կարմիր Խաչի բեռնատարի անցումը հենց Աղդամի ճանապարհով՝ որակելով դա «որպես կարևոր առաջխաղացում այդ ճանապարհի բացման ուղղությամբ» և հայտարարել է, որ համաձայն է «Աղդամի և Լաչինի ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը՝ ԿԽՄԿ միջոցով»:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |