ՌԴ ԱԳՆ–ն հուսով է` հումանիտար առաքումները ԼՂ կշարունակվեն, ինչը կնպաստի Բաքու–Ստեփանակերտ երկխոսությանը

ՌԴ ԱԳՆ–ն հուսով է` հումանիտար առաքումները ԼՂ կշարունակվեն, ինչը կնպաստի  Բաքու–Ստեփանակերտ երկխոսությանը

PanARMENIAN.Net - Մոսկվան ակնկալում է, որ հումանիտար առաքումները Լեռնային Ղարաբաղ կշարունակվեն նաև սեպտեմբերի 18–ից հետո և Ղարաբաղում հումանիտար վիճակի աստիճանական բարելավումը պայմաններ կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի երկխոսության համար։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հուսով ենք, որ անարգել և կանոնավոր հումանիտար առաքումները կշարունակվեն ի շահ տեղի բնակչության։ Ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի աստիճանական բարելավումը պայմաններ կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսություն սկսելու համար»,–ասել է նա հայտնում է ՏԱՍՍ–ը։

Զախարովան հավելել է, որ ՌԴ–ն նաև հուսով է, որ կվերականգնվի «ռիթմիկ աշխատանքը» հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի իրականացման ուղղությամբ։

«Լիովին շահագրգռված ենք Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման հարցում»,- ասել է նա։

Սեպտեմբերի 18-ին Բերձորի և Ակնայի ճանապարհներով ԿԽՄԿ բեռների համաժամանակյա անցում է իրականացվել։ Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով՝ արտասահմանյան (ռուսական, շվեյցարական) արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ, որոնք փորձաքննությունից հետո կհատկացվեն համապատասխան գերատեսչություններին և կօգտագործվեն՝ ըստ կարիքների։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ
ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
---