Պեսկովը՝ ԼՂ-ում վիճակի մասին. Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է քայլեր ձեռնարկի՝ ապահովելու խաղաղ բնակչության անվտանգությունն![]() 19 սեպտեմբերի 2023 - 18:21 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մինչև Արցախում ռազմական գործողությունների մեկնարկը ստացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մանրամասն նամակը: Այդ մասին հայտարարել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ Մոսկվան ու Երևանը համաձայնության էին եկել դեպի ԼՂ հումանիտար օգնության մուտքի մասով: «Մանրամասն նամակ է եղել, որտեղ նշվում էր հայկական կողմի տեսակետը [ԼՂ հիմնախնդրի մասով]: Այդ պահին մեծ աշխատանք էր տարվում դեպի Ղարաբաղ մարդասիրական օգնության մուտքի մասով», — հայտնել է Պեսկովը, տեղեկացնում է URA.RU-ն: Նա ընդգծել է, որ այդ աշխատանքն արդյունք էր տվել, բայց այն չստիպեց խուսափել ռազմական գործողությունների վերսկսումից: Ըստ Պեսկովի՝ վերջին նամակից ի վեր Պուտինն ու Փաշինյանը չեն շփվել: Նա նաև նշել է, որ Կրեմլն անհանգստացած է տարածաշրջանում կտրուկ էսկալացիայով, ու հիմա գլխավորը՝ համոզել Երևանին ու Բաքվին հրաժարվել ուժային մեթոդներից: Ըստ նրա՝ Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է քայլեր ձեռնարկի՝ տարածաշրջանում խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու համար: Նա նշել է՝ քաղաքական-դիվանագիտական ճանապարհով հարցը լուծելու հնարավորություն կա՝ կոչ անելով Երևանին ու Բաքվին հետևել եռակողմ հայտարարություններին: Ադրբեջանը Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել: Բաքուն հայտարարել է, որ անցկացվող գործողության մասին «իրազեկվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը և Ռուս–թուրքական դիտորդական կենտրոնի ղեկավարությունը»։ Որպես նպատակ նշվել է «ՀՀ զինված ուժերի կազմավորումների զինաթափումն ու դուրսբերումը, ռազմական ենթակառուցվածքների չեզոքացումը»։ Ադրբեջանը փորձում է նախօրեին ականի պայթունից 6 ադրբեջանցու մահը բարդել հայկական կողմի վրա։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախը զանգվածային հրետակոծության տակ է, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Photo. Reuters ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |