ԱՀ ՄԻՊ. Շուշիի Եղցահող համայնքը 150 բնակչով ամբողջությամբ շրջապատված է![]() 19 սեպտեմբերի 2023 - 19:21 AMT PanARMENIAN.Net - Շուշիի շրջանի Եղցահող համայնքը՝ ընդհանուր 150 բնակչով, հայտնվել է ադրբեջանական կողմի անմիջական թիրախում։ Այդ մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ նշելով, որ բնակիչներն ամբողջությամբ շրջապատված են: «Ադրբեջանական ԶՈւ-ն ավերել է համայնքի դպրոցը։ Բնակիչներին տարհանելու հնարավորություն չկա, նրանք ամբողջությամբ շրջապատված են ադրբեջանցիներով»,- նշել է նա։ Ավելի վաղ ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որա ադրբեջանական գործողությունների հետևանքով այս պահին Արցախում դիրքային լուրջ խնդիրներ կան: «Ադրբեջանը փորձում է տարբեր կարևոր հանգույցների նկատմամբ վերահսկողության հասնել, ինչը, ըստ առկա տեղեկությունների, որոշ հատվածներում հաջողվել է: Չնայած ՊԲ հաղորդմամբ կրակի ինտենսիվությունը նվազել է, սակայն իրադրությունը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ»,- նշել էր նա: ![]() ![]() Աճյունները տեղափոխվել են Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրո
Նա նաև Ալիևին կոչ է արել համընդանուր համաներում կիրառել Պուտինը տեղեկացրել է նրան ԼՂ «հայ բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանության մասին» Միլլերն ասել է, որ այդ հարցի շուրջ ակտիվ քննարկումներ են ընթանում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |