ՌԻԱ Նովոստի․ Ըստ հայկական կողմի՝ Եվլախում վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել![]() 21 սեպտեմբերի 2023 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի Եվլախ քաղաքում ավարտվել է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Հայկական կողմի ներկայացուցիչն ասել է, որ Բաքվի հետ վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել, կան համաձայնեցման ենթակա տարրեր, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, թե դժվար է ակնկալել, որ բոլոր խնդիրները, որ առկա են Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի միջև, կլուծվեն մեկ հանդիպման արդյունքում, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ամիրբեկովը նաև ասել է, որ բանակցությունները Եվլախում կարող են հանգեցնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը Բաքվի և Երևանի միջև, իսկ պայմանագրի նախագիծն արդեն փոխանցվել է Հայաստանին։ Արցախի պատվիրակությունը բանակցություններից հետո հեռացել է Եվլախից։ Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը և ԱՀ ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը, ադրբեջանական կողմը ներկայացրել է Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների հետ շփումների պատասխանատու Ռամին Մամեդովը։ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կա և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էույթան համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին հանդիպում է նախատեված Եվլախում Բաքվի և ԼՂ ներկայացուցիչների միջև։ Photo. AP ![]() ![]() Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան Ալեյնիկն ասել է, որ հաջողվել է համաձայնեցնել գրեթե բոլոր փաստաթղթերը Հաջիևն այդպես է արձագանքել ԱՄՆ կողմից լրացուցիչ 4 մլն դոլար ԼՂ հայերի հատկացնելու որոշմանը Գագաթնաժողովն անցնելու է Մինսկում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |