Հաջիև․ Երաշխավորում ենք քաղանձանց տեղաշարժի անվտանգությունը Լաչինի ճանապարհով

Հաջիև․ Երաշխավորում ենք քաղանձանց տեղաշարժի անվտանգությունը Լաչինի ճանապարհով

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը Կարմիր խաչի միջազգային կազմակերպության Բաքվի գրասենյակի աշխատակիցների և «միջազգային այլ գործընկերների» հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Ադրբեջանը «երաշխավորում է քաղաքացիական անձանց տեղաշարժի անվտանգությունը Լաչինի ճանապարհով»։

Նա նաև ասել է, թե կամավոր զենքը հանձնած զինվորականներն ազատ կարձակվեն, գրում է Haqqin.az-ը։

Հաջիևը նշել է, թե Ադրբեջանն «ապահովում է բոլոր պայմանները» ԿԽՄԿ մեքենաներով դեղորայքի, սննդամթերքի և այլ ապրանքների առաքման համար Լաչինի և Աղդամի ճանապարհներով, իսկ բժշկական տարհանման համար Հայաստանից կարող են «բժշկական ավտոմեքենաներ ուղարկվել»։

Նա նաև ասել է, որ աշխատանքներ են տարվում ռուս խաղաղապահների հետ՝ մարտադաշտում մնացած մարտիկների դիերը հավաքելու համար։

Ըստ Հաջիևի, անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է խոստովանել, որ «քաղաքացիական անձինք չեն տուժել»՝ անհիմն համարելով ԵՄ, Ֆրանսիայի և Գերմանիայի հայտարարությունները։

Նա նաև հայտարարել է թե «ադրբեջանական զինվորականները և քաղաքացիական անձնակազմը տեղում օգնում են խաղաղ բնակիչներին և կշարունակեն դա անել»:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կա և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էույթան համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին հանդիպում է տեղի ունեցել Եվլախում Բաքվի և ԼՂ ներկայացուցիչների միջև, որի ընթացքում որևէ կոնկրետ համաձայնություն ձեռք չի բերվել։

 Ուշագրավ
Ալեյնիկն ասել է, որ հաջողվել է համաձայնեցնել գրեթե բոլոր փաստաթղթերը
Հաջիևն այդպես է արձագանքել ԱՄՆ կողմից լրացուցիչ 4 մլն դոլար ԼՂ հայերի հատկացնելու որոշմանը
«Համապարփակ և թափանցիկ զեկույց ենք պատրաստում, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, ոչ միայն այս օրերին, այլև դրանից ամիսներ առաջ»,- ասել է Օ՛Բրայանը
---