BBC. Արցախցիները չեն վերցրել ադրբեջանցիների ուղարկած հացը

BBC. Արցախցիները չեն վերցրել ադրբեջանցիների ուղարկած հացը

PanARMENIAN.Net - BBC-ն մեծ հոդված է հրապարակել ադրբեջանական ագրեսիայից հետո Արցախում ստեղծված ծանր վիճակի մասին՝ նշելով, որ ընտանիքներից շատերը բաժանված են միմյանցից ադրբեջանական բանակով, օրինակ, մի մասը Ստեփանակերտում է, մյուսը՝ Մարտունիում, իսկ նրանց միջև զինվորականներն են։ Հաղորդակցության բացակայության պատճառով մարդիկ չգիտեն` ողջ են արդյոք իրենց հարազատները։

Նշվում է, որ Ղարաբաղում կապ գրեթե չկա, այնտեղ զանգահարելը խնդրահարույց է, երբեմն միայն մեսենջերի հաղորդագրությունների միջոցով է ստացվում կապ հաստատել։

Նշվում է, որ Ադրբեջանը 2 բեռնատար հաց է ուղարկել ԼՂ, և 2 բեռնատար` սննդամթերքով ու հիգիենայի պարագաներով։

Արցախցի կինը BBC-ի հարցին ի պատասխան գրել է․ «Թող իրենք ուտեն իրենց ուտելիքը»։

Հումանիտար բեռների առաքման կազմակերպման անմիջական մասնակիցն ասել է, որ ավելի շատ կուղարկեին, բայց «նրանք միևնույն է չեն վերցնում»։

«Ինձ անհասկանալի է, ինչու մարդիկ չեն վերցնում հացը։ Ո՞ր քաղցածը չի վերցնի հացը։ Որ մերժում են, ուրեմն այնքա՞ն էլ սոված չեն»,–ասել է նա։

Թե ինչ է եղել հետո բեռնատարների հետ, հայտնի չէ։

ԼՂ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն ասել է․ «Ադրբեջանը ոչ մի հումանիտար օգնություն Արցախին չի տրամադրել։ Արցախն ակնկալում է, որ հումանիտար օգնություն կգա Հայաստանից»,–ասել է նա։

 Ուշագրավ
Ալեյնիկն ասել է, որ հաջողվել է համաձայնեցնել գրեթե բոլոր փաստաթղթերը
Հաջիևն այդպես է արձագանքել ԱՄՆ կողմից լրացուցիչ 4 մլն դոլար ԼՂ հայերի հատկացնելու որոշմանը
«Համապարփակ և թափանցիկ զեկույց ենք պատրաստում, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, ոչ միայն այս օրերին, այլև դրանից ամիսներ առաջ»,- ասել է Օ՛Բրայանը
---